
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է կոնգրեսական Բրայան Մասթի հետ

Փետրվարի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթի հետ (Հանրապետական, Ֆլորիդա): Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը դեսպանն անդրադարձ է կատարել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը և երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարներին։ Դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման կարևորությունը՝ փոխադարձ շահերի առաջմղման, ՀՀ ժողովրդավարական զարգացման և ինքնիշխանության ամրապնդման համատեքստում:
Հանդիպմանը քննարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս ԱՄՆ կատարած այցը և ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը։