
ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Կիևի ծրագրած ահաբեկչությունը միտրոպոլիտ Տիխոնի դեմ

Մոսկվայում կանխվել է Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոնի (Շևկունով) դեմ ահաբեկչությունը, որը ծրագրում էին ուկրաինական հատուկ ծառայությունները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
Մոսկվայում ձերբակալվել են ՌԴ մեկ քաղաքացի և Ուկրաինայի մեկ քաղաքացի, որոնք հավաքագրված են եղել ուկրաինական ռազմական հետախուզության կողմից։ Նրանցից առգրավել են ինքնաշեն ռումբ և կեղծ ուկրաինական անձնագրեր, նրանք ձերբակալվել են:
«Իրականացված միջոցառումների արդյունքում Մոսկվա քաղաքում ձերբակալվել են Ուկրաինայի մեկ քաղաքացի և ՌԴ մեկ քաղաքացի, որոնց հավաքագրել էր Ուկրաինայի ՊՆ-ի Հետախուզության գլխավոր վարչությունը` «Տելեգրամ» խմեսենջերի միջոցով: Քննչական գործողությունների ընթացքում առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք և Ուկրաինայի քաղաքացու երկու կեղծ անձնագիր` ձերբակալվածների լուսանկարներով և փոփոխված նույնականացման տվյալներով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մեղադրյալներն ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել այն մասին, որ 2024 թվականի կեսերին հավաքագրվել են Ուկրաինայի ՊՆ-ի ՀԳՎ-ի կողմից` միտրոպոլիտի ֆիզիկական ոչնչացումը նախապատրաստելու համար։
«2024 թվականի դեկտեմբերին գաղտնարանի միջոցով նրանց ինքնաշեն պայթուցիկ սարք է փոխանցվել։ Հանցավոր գործողությունը ծրագրվում էր իրականացնել միտրոպոլիտ Տիխոնի Մոսկվայում գտնվելու ժամանակ։ Հանցագործությունն իրականացնելուց հետո նրանք ծրագրում էին Ռուսաստանից դուրս գալ` օգտագործելով ուկրաինական հատուկ
ծառայությունների տրամադրած կեղծ անձնագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է ԱԴԾ-ն, վերոհիշյալ անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողության նախապատրաստման և պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության հոդվածներով: Նրանք ձերբակալվել են։