 
                        ՌԴ-ն և ԱՄՆ-ն հնարավորինս արագ ցանկանում են խաղաղության հասնել Ուկրաինայում. Պուտին
 
                                    Ռուսաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են հնարավորինս շուտ խաղաղության հասնել Ուկրաինայում, մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ըստ Մոսկվայի, խանգարում է դրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«(ԱՄՆ) գործող նախագահը հայտարարել է, որ ցանկանում է հասնել խաղաղության: Ի դեպ, մենք՝ նույնպես և հնարավորինս արագ: Իսկ (Ուկրաինայի) վարչակարգի գործող ղեկավարը կանգնած է այդ նպատակին հասնելու ճանապարհին», – ասել է Պուտինը։
Այսպես է ՌԴ նախագահը մեկնաբանել Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հորդորները։ Պուտինի պնդմամբ՝ բանակցություններ սկսելու դեպքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է չեղարկի երկրում ռազմական դրությունը, իսկ այդ դեպքում պետք է անցկացվեն ընտրություններ։
ՌԴ նախագահի կարծիքով՝ ընտրությունների դեպքում Ուկրաինայի նախագահը վերընտրվելու շանս չունի։
Օրերս Զելենսկին հայտարարել էր, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հանուն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        