Րաֆֆի Հովհաննիսյանը. Երբ ապրիլի 9-ին ասացի՝ գնանք Ծիծեռնակաբերդ՝ մոմավառության, այդ մարդկանց մի մասը Հյուսիսային պողոտայով նահանջեցին

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց, թե ապրիլի 9-ին ամեն մեկը տարբեր ակնկալիք ուներ՝ մեկը արյան, մեկը՝ բախման, մյուսը՝ շտաբի պետ դառնալու:

168.am-ը հետաքրքվեց, թե ո՞վ էր շտապի պետի պաշտոն ցանկացողն ու ովքեր էին այն մարդիկ, որոնք բախման էին ցանկանում տանել ժողովրդին:

Ի պատասխան, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ոչ, չեմ նշի անունները»:

Նաև հավելեց, թե ամեն մեկն ուներ իր ակնկալիքը, սակայն չի պատրաստվում այդ մասին խոսել անուններով. «Կային մոտեցումներ, որոնք ենթադրում էին Հայաստանի զարգացումը արյան միջոցով: Ես հղում արեցի նրանց, ովքեր հրապարակ էին եկել սուլիցչներով, բայց երբ ասացի՝ գնանք Ծիծեռնակաբերդ՝ մոմավառության, այդ մարդկանց մի մասը Հյուսիսային պողոտայով նահանջեցին: Կային մարդիկ, ովքեր նախագահական ընտրություններին չմասնակցեցին, հետո հեգնեցին, բայց սպասում էին ապրիլի 9-ին: Ես պատրաստ չեմ ինձ վրա վերցնել մարդկանց անունը, ովքեր դրդում էին գնանք գրոհի, արյան, բայց նույն մարդիկ նահանջում էին Հյուսիսային պողոտայով:

Կարդացեք նաև

Ինձ համար ակնհայտ է, որ երբ մենք գնացինք դեպի Բաղրամյան 26-ով Ծիծեռնակաբերդ, երբ եղան վիճակներ, որ ապակենտրոն վիճակից ելնելով, շարունակեցին իրենց պայքարը՝ մեկը նվիրված, մեկը այլ օրինակով: Բայց փրկություն էր, որ մենք այդ օրն ունեցանք ապակենտրոն լարման վիճակներ»:

Տեսանյութեր

Լրահոս