«Գողական»-կուսակցականներն են խոչընդոտել «Բարև Երևան» դաշինքի քարոզչությանը

Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Բարև Երևան» դաշինքի նախընտրական քարոզարշավը խոչընդոտողներն ու վեճ-վիճաբանություն հրահրողները, պարզվում է՝ թաղամասի «գողական տարրերն» են, ովքեր, ինչպես պարզվում է, նաև ՀՀԿ ներկայացուցիչներն են, իսկ նրանցից մեկը` ՀՀԿ-ից Երևանի ավագանու անդամի թեկնածու է: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:

«Ոչ թե կտրվել էր խոսափողի լարը, այլ «կուսաչկով» կտրել էին, հետո վերականգնեցինք, հետո էլ էլեկտրիկին գնացել ստիպել են, որ թաղամասի լույսը անջատի, անջատեցին նաև այն շենքերինը, որտեղից հոսանք էինք բերել: Դիմացի խանութում լույս կար, փորձեցինք այնտեղից հոսանք բերել, այնտեղ էլ միջամտեցին և չթողեցին»,-ԳԱԼԱ-ին պատմել է Արմեն Մարտիրոսյանը:

Հարցին, թե ովքեր են եղել նախընտրական քարոզչությանը խոչընդոտողները, Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Թաղամասի «հեղինակությունները», ովքեր նաև Հանրապետականի ներկայացուցիչներ են, նրանցից մեկն էլ ավագանու անդամի թեկնածու է: Հեղինակությունները բոլորը ներգրավված էին, բայց հարցը քաղաքական է: Նա նաև ասել է, որ ոստիկանությունը առայժմ չի արձագանքել երեկվա միջադեպին:

Տեսանյութեր

Լրահոս