Բաժիններ՝

Գյումրիում բախվել են «Opel»-ն ու «Lexus»-ը. վերջինը կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել տան բակում

Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են «Lexus» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Lexus»-ն էլ բախվել է Շիրակացի փողոցի 199/1 հասցեի մուտքի դարպասներին, կոտրել այն և հայտնվել բնակչի տան տարածքում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քանի որ վթարի հետևանքով առկա է եղել նաև ավտովառելիքի արտահոսք:

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս