Երևանում ոստիկանական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անչափահաս աղջիկներին
Այսօր՝ ապրիլի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, VAZ 2121 մակնիշի 071 ՈՍ 07 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևանի Ջուղայի թիվ 1 շենքի բակում վրաերթի է ենթարկել հետիոտներ 16-ամյա Սուսաննա Նահապետյանին, և 15-ամյա Լիլիթ Լևոնյանին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վրաեթրի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը պարզում է երեխաներին վրաերթ կատարած վարորդի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված համարանիշները հաշվառված են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում: