«Փաշինյանն ու կինը պետական բյուջեն թալանելով՝ 10 օրը մեկ պտտվում են աշխարհով». Աշոտ Անդրեասյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է ՀՀ վարչապետ լինի:

«Արդեն 6 տարի է՝ տարբեր ձևերով բացատրում ենք, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի Հայաստանի «կառավարիչը», որովհետև նա անընդհատ ստում է, իր պարտությունները փորձում գցել ուրիշների վրա, որպեսզի նոր պարտությունների համար արդարանալու տեղ բացի իր համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ Անդրեասյանի՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն Արցախի հանդեպ ունեն յուրահատուկ ատելություն. «Արցախի դեմ հարձակման ժամանակ լայվով հայտարարեց, թե՝ չենք պատրաստվում միանալ Արցախի պաշտպանությանը, արցախցիներն իրենք պետք է դիմակայեն թշնամու հարձակումներին: ՀՀ թիվ մեկ դավաճանը մեկ անգամ չէ, որ ԱԺ ամբիոնից ասել է, որ ինքը կարող էր պատերազմն այս կամ այն կետում կանգնեցնել, ինքը կարող էր զիջել մի քանի տարածք, մենք չէինք ունենա 5000 զոհ, բայց ժողովուրդն իրեն կհամարեր դավաճան և պաշտոնից կհեռացներ: Այս ամենը դավաճանությունների մասին ինքնախոստովանություններ են, որոնք Նիկոլ Փաշինյանն արդեն արել է: Մեր դատական համակարգը, այն մարդիկ, ովքեր պետք է Փաշինյանին արդեն պատասխանատվության ենթարկած լինեին, իրենք իրենց հանցավոր անգործության համար նույնպես պատժվելու են Փաշինյանի հետ»:

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կնոջ պարտադրանքով է գործուղումների մեկնում. «Նիկոլ Փաշինյանի կինն է վզին դնում, որ գնան գործուղումների: Աննա Հակոբյանը «վարչապետի» գործուղումների քողի տակ պտտվում է ամբողջ աշխարհով մեկ: Պետական բյուջեն կնոջ հետ թալանելով՝ 10-15 օրը մեկ պտտվում են աշխարհով, ստանում կյանքից այն ամենը, ինչ հնարավոր է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս