Բաժիններ՝

Սրբիչ (թաշկինակ). եկեղեցական զգեստներ

Պատարագիչ քահանայի գոտուց կախվում է նաև սրբիչը, որը քահանայի զգեստավորման կանոնի մեջ կոչվում է նաև թաշկինակ: Զգեստի այս մասը օգտագործվում է Սբ. Պատարագի այն հատվածներին, երբ քահանան մինչ խորան բարձրանալը, լվանում է իր ձեռքերը և այդ սրբիչով սրբում այն:

Այնուհետև սրբիչը գործածվում է վերաբերումից հետո, երբ քահանան մինչ նշխարին դիպչելը, լվանում է իր ձեռքի մատների ծայրերը և այնուհետև նորից չորացնում այդ սրբիչով:

Զգեստավորվելիս՝ քահանան աղոթում է. «Սրբեա, Տէր, զձեռս իմ յամենայն աղտեղութենէ մեղաց», որն էլ հաստատում է, որ սրբիչի նպատակը մաքրությունն է:

surbzoravor.am

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս