Թրամփը մտադիր է Պուտինի հետ հանդիպել Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում. այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Միևնույն ժամանակ Թրամփը հայտնել է, որ հավանաբար կայցելի Ռուսաստան և Պուտինին կսպասի նաև ԱՄՆ-ում։

«Մենք ելնում ենք նրանից, որ նա կգա այստեղ, իսկ ես կմեկնեմ այնտեղ (Ռուսաստան)։ Իսկ մեր առաջին հանդիպումը հավանաբար կկայանա Սաուդյան Արաբիայում»,- ասել է նա։
Ուկրաինա այցի վերաբերյալ Թրամփը ասել է, որ «կմտածի այդ մասին»։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «անիրագործելի» է համարում։

Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 350 մլրդ դոլար է հատկացրել՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Այդ կապակցությամբ նա ասել է, որ ապագայում Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին, սակայն ակնկալելու է փոխհատուցում հազվագյուտ հանքանյութի մատակարարումների տեսքով։

Տեսանյութեր

Լրահոս