Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ New York Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին գրում է New York Post-ը։

Նշվում է, որ քննարկվել է Ուկրաինայում ռազմական հակամարտությունը։

«Ավելի լավ է չասեմ»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով New York Post-ի այն հարցին, թե քանի անգամ են երկու առաջնորդները խոսել։

Թրամփը նշել է, որ Պուտինը «ցանկանում է, որպեսզի մարդիկ դադարեցնեն մահանալ Ուկրաինայում հակամարտությունում»։ Նա նաև ասել է, որ «միշտ լավ հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ»՝ ի տարբերություն Բայդենի։ «Բայդենը խայտառակություն էր մեր ազգի համար։ Կատարյալ ամոթանք»։

Երեք տարի տևած պատերազմը «երբեք չէր լինի», եթե ինքը լիներ նախագահ 2022 թվականին, պնդել է Թրամփը։

Թրամփն ասել է, որ պատերազմին վերջ տալու կոնկրետ ծրագիր ունի։

«Ամեն օր մարդիկ են մահանում։ Ես ուզում եմ վերջ տալ այս անիծյալ պատերազմին»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս