![](/banners/BeFunky-design.jpg)
ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է հանձնել երեք իսրայելցի պատանդի
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-D1ovlxZ6cgMkKz.jpg)
ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված երեք պատանդները հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։
Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։ Նշվում է, որ երեք իսրայելցի պատանդներն ազատ են արձակվել 491 օր անց։
Փետրվարի 8-ին Գազայի հատվածում պահվող երեք պատանդի վերադարձի դիմաց Իսրայելի բանտերից պետք է ազատ արձակվեն 183 պաղեստինցի բանտարկյալներ: