Միանգամից երկու նոր առաջարկ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններին
Կոնվերս Բանկն իր Mastercard քարտապաններին առաջարկում է միանալ Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի և Apple ապրանքանիշի համատեղ արշավին, 31.01.25 – 16.02.25թթ. գնել Apple գաջեթներ կամ աքսեսուար iSpace, Vega, Team Armenia, UCOM, VLV, iStore խանութներից և ստանալ.
- 10% գնիջեցում՝ iPhone-ի բոլոր մոդելերի համար,
- 60% գնիջեցում՝ բոլոր օրիգինալ պատյանների համար. բացառությամբ iPhone 16-ի համար նախատեսված APPLE Clear Case with MagSafe մոդելի,
- 20% գնիջեցում ՝ AirPods 4 և AirPods with ANC մոդելների համար,
- 20% գնիջեցում՝ Apple-ի օրիգինալ աքսեսուարների համար:
Գնիջեցումը գործում է Mastercard-ով միանվագ վճարում կատարելիս և չի տարածվում առցանց գնումների վրա:
Այնպես որ, Բանկի՝ C360 փաթեթների ներքո Mastercard քարտ ունեցող հաճախորդները, գնելով Apple գաջեթ կամ աքսեսուար վերը նշված խանութներից, ավտոմատ կերպով կմասնակցեն նաև այս արշավին՝ կրկնապատկելով հաղթելու հավանականությունը:
Հիշեցնենք, որ Բանկի C360 Mastercard Standard, C360 Mastercard Gold, C360 Mastercard World Elite, Woman’s Card, Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard World Elite քարտապանների համար արշավի շրջանակում, 23.12․2024-28․02․2025թթ. ներառյալ կատարելով հանրագումարային 50,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ գործարքներ, Կոնվերս Բանկի քարտապանները կստանան գործարքների գնի մինչև 15 տոկոսի չափով քեշբեք, ինչպես նաև 4 Էլեկտրական մեքենաներից մեկը պատահականության սկզբունքով հաղթելու հնարավորություն:
ՀՀ վաճառակետերում և արտասահմանյան վաճառակետերում կատարված անկանխիկ գնումները հաշվի են առնվելու առանձին:
Արշավի հաղթողները կորոշվեն պատահականության սկզբունքով՝ Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ:
Բանկի հաճախորդ չհանդիսացող հաճախորդները ևս կարող են դառնալ արշավի մասնակից՝ ներբեռնելով Converse Mobile հավելվածը, իսկ կենսաչափական նույնականացում անցնելուց հետո բաժանորդագրվելով C360 փաթեթներից մեկին կամ այցելելով Mastercard Բանկի մասնաճյուղ:
Մանրամասները.
– Արշավի մասին՝ այստեղ
– C360-ի մասին՝ այստեղ
– 010-511-211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։