![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ դատարանն արգելափակել է Թրամփի` տրանսգենդերների մասին որոշումը
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/imgonline-com-ua-Resize-FmG3D9rEBi.jpg)
Ամերիկյան դատարանն արգելափակել է իրենց կին համարող տրանսգենդերներին տղամարդկանց բանտեր տեղափոխելու մասին որոշումը, որը կայացրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Տեղեկությունը հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը կարգադրել է տրանսգենդեր կանանց ուղարկել տղամարդկանց բանտեր, ինչպես նաև դադարեցնել նրանց սեռափոխության ծառայությունների մատուցումը:
«Հայցվորները մատնանշել են, որ իրենց անդառնալի վնաս կհասցվի, եթե ժամանակավոր արգելքի վերաբերյալ հայցը մերժվի։ Դատարանը որոշել է, որ պետք է պահպանվի հայցվորների գտնվելու վայրի կարգավիճակը և բժշկական խնամքն այնպես, ինչպես գործել է մինչև 2025 թվականի հունվարի 20-ը», – ասվում է Կոլումբիայի դատարանի որոշման մեջ: