Բաժիններ՝

Գրոսին այցելել է Ուկրաինա

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Ուկրաինայում է։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական հարթակի իր էջում:

«Ես գտնվում եմ Կիևի էլեկտրական ենթակայանում, որը կարևոր մաս է կազմում Ուկրաինայի էլեկտրացանցի, որն անհրաժեշտ է միջուկային անվտանգության համար», – գրել է Գրոսին։

ԱԷՄԳ-ի ղեկավարը նշել է, որ միջուկային վթար կարող է տեղի ունենալ ինչպես ատոմակայանի վրա ուղղակի հարձակման, այնպես էլ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով։

«ԱԷՄԳ-ն այստեղ է՝ գնահատելու ազդեցությունը, աջակցելու և կանխելու այդ ռիսկը», – հավելել է Գրոսին։

Հունվարի 30-ին ԱԷՄԳ-ում հայտնել էին, որ այս շաբաթ Զապորոժիեի ԱԷԿ-ում գործակալության անձնակազմի փոփոխություն է պլանավորվում։ Հունվարին ռոտացիա է տեղի ունեցել Խմելնիցկիի ԱԷԿ-ում, Ռիվնեի ԱԷԿ-ում, Հարավուկրաինական ԱԷԿ-ում, ինչպես նաև Չեռնոբիլում։

Ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն իր հերթին հայտնել է, որ Գրոսին մտադիր է փետրվարի առաջին կեսին այցելել Ռուսաստան՝ միջուկային օբյեկտների անվտանգության շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս