Էրլինգ Հալանդը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն երկարաձգել է պայմանագիրը նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հալանդի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2034 թվականը:
Ըստ անգլիական ԶԼՄ-ների` նորվեգացի հարձակվողի աշխատավարձը կլինի «քաղաքայինների» պատմության մեջ ամենաբարձրը:
Էրլինգ Հալանդն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում մասնակցել է 28 հանդիպման` դառնալով 21 գոլի հեղինակ: