Սինները հաղթահարեց AO-ի երկրորդ շրջանի արգելքը
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինները հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի արգելքը:
Australian Open-ի երկրորդ շրջանում Սինների մրցակիցը 173-րդ ռակետ Ավստրալիան ներկայացնող Տրիստան Սկուլկեյտն էր:
2 ժամ 50 րոպե ձգված մրցախաղում Սինները հաղթեց 4 սեթից հետո` 4:6, 6:4, 6:1, 6:3 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան:
Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ):