Ռուսաստանի իշխանություններն առաջին անգամ լրատվամիջոցն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել
Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչական կազմակերպությունների ռեեստրում ներառել է կոմի մշակույթի մասին պարբերականը՝ «Komi Daily»-ն։ Այսպիսով, Ռուսաստանում առաջին անգամ լրատվամիջոցը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, գրում է Forbes-ի ռուսաստանյան ծառայությունը։
Ռեեստրից հետևում է, որ Komi Daily-ն «Հետ-Ռուսաստանի ազատ պետությունների ֆորումի» կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որը Գերագույն դատարանը, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հայցով, նոյեմբերին ճանաչեց ահաբեկչական կազմակերպություն: «Komi Daily»-ն, հայտարարել է, որ կապ չունի այդ կազմակերպության հետ։
Մարտին «Ռոսկոմնադզորն» արգելափակել էր «Komi Daily» կայքը։ Մայիսին պարբերականի խմբագիրը մի հրապարակման պատճառով տուգանվել է ատելություն կամ թշնամանք կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնելու մասին հոդվածով, հաղորդում է «Сова» հետազոտական կենտրոնը։