Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք ոչ միայն ճշմարտության հատուցումն ենք ուզում, այլև կորուսյալ հայերի (տեսանյութ)

Այսօր Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր էին այցելել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էին նաև նրա տիկինը՝ Արմենուհի Հովհաննիսյանն ու ավագ որդին՝ Կարին Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նախ ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, ապա ծնկաչոք հարգեց զոհվածների հիշատակը:

Լրագրողների հետ ճեպազրույցում նախկին արգործնախարարը  նշեց. «Մենք պարտավոր ենք երկու տարիների ընթացքում փոխել Հայաստանն ու Հայաստանի ընկալումը միջազգային հարաբերություններում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի հետ: Որքան շուտ դուրս գանք սեփական անարդարությունից, ստից, կեղծիքից, այնքան արդյունավետ մենք դեմ դիմաց կնայենք Թուրքիային ու կասենք՝ ձեր ժամը եկել է: Օրակարգը հատուցման, ճանաչման, մշակութային ժառանգության վերականգնման, հայ ժողովրդի վերադարձի իրավունքի գրանցման մենք միասին պետք է լուծենք: Այն, ինչ մենք կորցրեցինք՝ ավելին էր, քան հրեական ողջակիզումն ու այլ ցեղասպանությունները: Մենք կորցրեցինք ոչ միայն 1,5 մլն ոգի, այլև ամբողջ քաղաքակրթություն: Մենք ոչ միայն ճշմարտության հատուցումն ենք ուզում, այլև կորուսյալ հայերի»:

Heritage Party leader Raffi Hovhannisyan visits the memorial complex of Armenian Genocide Tsitsernakaberd

 

Տեսանյութեր

Լրահոս