Բաժիններ՝

Հնդկահավի համեղ բաղադրատոմս

Բաղադրիչներ՝

Հնդկահավի վրան քսելու սոուսի համար՝

• 250 գրամ փափուկ կարագ

• ձիթայուղ 2 ճ/գ

Կարդացեք նաև

• 1 թարմ կիտրոնի հյութ 4 ճ/գ

• 1/2 կիտրոնի կեղև, քերած

• սխտոր 3 մեծ պճեղ, ճզմած

• մաղադանոս 1/4 բաժակ, կտրատած

• աղ 1/2 թ/գ

• սև պղպեղ 1/2 թ/գ

Լցոնի համար՝

• 1 գլուխ սոխ, 4 մասի բաժանած

• 4 պճեղ սխտոր, կիսած

• մաղադանոս 1/2 փունջ

• 1 կիտրոն, 4 մասի բաժանած

Պատրաստման եղանակը՝

Հնդկահավը համեմել աղով և սև պղպեղով ինչպես դրսից, այնպես էլ ներսից։ Դնել տապակի մեջ մեջքի վրա, թևերի սուր մասերը մտցնել մարմնի տակ։

Պատրաստել կարագով զանգվածը՝ կարագը, սխտորը, մաղադանոսը, ձիթայուղը, աղը և սև պղպեղը, կիտրոնի հյութն ու կիտրոնի կեղևը խառնել, տրորել պատառաքաղով։ Այս զանգվածը քսել հնդկահավի կաշվի տակ։

Կաշին զգույշ առանձնացնել մսից, բայց չհեռացնել։ Ձեռքերով մերսող շարժումներով կարագով զանգվածը տարածել կաշվի տակ։ Նույն զանգվածից քսել նաև հնդկահավի մակերեսին։ Վրան լցնել ձիթայուղ։ Կրկին աղ և սև պղպեղ ցանել, ըստ ճաշակի։ Հնդկահավը լցոնել կիտրոնով, մաղադանոսով, սոխով և սխտորով։ Անցքը կապել թելով, որպեսզի փոքրանա, լցոնը չթափվի։

Ոտքերը մոտեցնել իրար, կապել պարանով։ Եփել ջեփոցում 220°-ում, 20 րոպե։ Հանել ջեռոցից, տապակի մեջ հավաքված յուղը լցնել հնդկահավի վրա, ծածկել փայլաթիթեղով, կրկին եփել 180°-ում, 2,5 ժամ։

Տեսանյութեր

Լրահոս