Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»։

Փաշինյանը հաստատուն քայլերով իրականացնում է ոչ թե Հայաստանի վեստերնիզացիայի, այլ՝  վիլայեթացման գործընթացը։

Նա Հայաստանի սուբյեկտայնությունը «մատաղ է անում» Թուրքիային։

Հայաստանը փաստացի կարող է վեր ածվել Ստամբուլի հայկական համայնքի։

Ստամբուլի հայերը նույնիսկ ունեն նվիրապետական աթոռ, ունեն եկեղեցիներ, որտեղ Սահակ Մաշալյանի գլխավորիւթյամբ նշվում են քրիստոնեական տաղավար տոներ ու նույնիսկ հաղորդություն է տրվում։

Բայց հայկական եկեղեցիներում թուրքական դրոշն ու Մուտաֆա Քեմալի նկարն է կախված։

Հայերն անգամ թերթեր ունեն, բայց հենց շեղվում են Թուրքիայի պաշտոնական գծից, Հրանտ Դինքի նման սպանվում են։

Սա է Նիկոլի բերած «ինքնիշխանությունը»»։

Տեսանյութեր

Լրահոս