Մենք ազդանշան կուղարկենք Եվրամիությունից. Կայա Կալլաս
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը հայտարարել է, որ երկուշաբթի արտգործնախարարները չեն կարողացել համաձայնության հասնել Վրաստանի դեմ պատժամիջոցների շուրջ, սակայն ԵՄ-ն պետք է շարունակի աշխատել այդ հարցի ուղղությամբ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Մենք քննարկում ենք, թե էլ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել` ճնշում գործադրելու համար Վրաստանի կառավարության վրա, որպեսզի ցուցարարների և ընդդիմության նկատմամբ բռնություն չկիրառվի։ Մենք շատ խիստ ազդանշան կուղարկենք Եվրամիությունից։
Այս հարցը քննարկել ենք նաև երկուշաբթի օրը, բայց չկարողացանք համաձայնության հասնել պատժամիջոցների մասով, չնայած դրան` դեռ պետք է աշխատենք այս ուղղությամբ»,- ասել է Կալլասը Եվրոպական խորհրդի նիստի մեկնարկից առաջ։