ԱԺ-ում ստացել են հերթական պարգևավճարները՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ
ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ աշխատակազմին հերթական պարգևատրումներ տալու համար։
Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում մասնավորապես նշված է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:
Հիշեցնենք, որ պետական բոլոր գերատեսչություններում պարտաճանաչ ստանում են իրենց բոլոր պարգևավճարները, մինչդեռ թոշակները, ինչպես հայտնել էր Ֆինանսների նախարարը, չեն բարձրանալու։