Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը B ենթախմբում 11-րդն է
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը B ենթախմբում 11-րդն է:
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգի B ենթախմբում Հայաստանի ընտրանու անդամ Պետրոս Պետրոսյանը 6 հնարավորից միայն 2 հաջող մոտեցում ունեցավ: Նա պոկեց 155, և հրեց 205 կգ՝ երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցնելով 11-րդ տեղը:
Մի քանի ժամից պայքարի մեջ կմտնեն 109 կգ քաշային A ենթախմբի ծանրորդները: