Ծանրամարտի ընտրանու երկու ներկայացուցիչներն անհաջող մասնակցություն ունեցան ԱԱ-ում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երկու ներկայացուցիչներն անհաջող մասնակցություն ունեցան աշխարհի առաջնությունում:
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 96 կգ քաշային տղամարդկանց պայքարում Հակոբ Մկրտչյանը հենց մեկնարկից հրաժարվեց պայքարից:
Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Դավիթ Հովհաննիսյանը, պոկում վարժությունում բարձրացրեց 163 կգ: Իսկ հրում վարժության երկու անհաջող մոտեցումից հետո զրո ստացավ:
Հայաստանի տղամարդկանց ընտրանին դեռևս ոչ մի մեդալ չի նվաճել աշխարհի առաջնությունում:



