Արամ Մանուկյանը՝ Գուրգեն Եղիազարյանի հայտարարության մասին. Չէ, չէ, չէ… Իմ լուծումները միայն մաքուր քաղաքական են

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը պնդում է, որ կառավարության նոր կազմը իրենց չի հետաքրքրում: 168.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց, թե կառավարության ինչպիսի կազմ էլ լինի, միևնույն է՝ քաղաքական կուրսը թելադրվում է բուրգի գագաթից, ու ներքևում գործող «խամաճիկները» ոչինչ փոխել չեն կարող:

«Մեր թիրախը թիվ մեկն է: Եթե թիվ մեկը նորմալ աշխատի, երկրորդն ու երրորդը նորմալ կաշխատեն: Մնացածները չեն կարող լինել ինքնուրույն, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտի ավտորիտար ռեժիմը թույլ չի տալիս, որ վարչապետը, քաղաքապետը կամ նախարարը ինքնուրույն ու անկախ աշխատեն: Դրա համար մեր թիրախը մեկն է՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու դրա գլխավորած Սերժ Սարգսյանը»,- նշեց նա:

Արձագանքելով ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի այօրվա հնչեցրած գնահատականին, թե վարչապետը պետք է ինքնասպան լինի, որովհետև դա ամենակարճ ճանապարհն է խնդիրները լուծելու համար, Արամ Մանուկյանն ասաց. «Չէ, չէ, չէ… Իմ լուծումները միայն մաքուր քաղաքական են: Իշխանափոխություն է պետք  անել: Անձի խնդիր չկա: Համակարգի փոփոխություն է անհրաժեշտ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս