Բաժիններ՝

Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման գործերով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման գործերով, որոնցով անցնում է որպես մեղադրյալ, հայտնում է Times of Israel-ը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ լսումները տեղի են ունենում Թել-Ավիվի Յաֆֆայի շրջանային դատարանի ստորգետնյա դահլիճում:

Վերջին ամիսներին Նեթանյահուն բազմիցս փորձել է հետաձգել ցուցմունք տալը, սակայն սպառելով բոլոր հնարավորությունները՝ ստիպված է եղել ներկայանալ դատարան: Նա հերքում է իրեն առաջադրված խարդախության, վստահության չարաշահմանր ամենալուրջը՝ կաշառակերության մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031