Հիգիենայի միջոցներում պարունակվող նյութը կարող է քաղցկեղ առաջացնել. գիտնականներ
Ամհերսթում Մասսաչուսեթսի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաբակտերիալ տրիկլոզան նյութը, որը պարունակվում է հիգիենայի միջոցներում, ինչպիսիք են ատամի մածուկն ու օճառը, կարող է հաստ աղիքի քաղցկեղ առաջացնել: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը:
Մասնագետները հետազոտության ընթացքում ուսումնասիրել են տրիկլոզանի ազդեցությունը լաբորատորիայի առողջ և հիվանդ մկների վրա:
Ստացված արդյունքները ցույց են տվել, որ հակաբակտերիալ նյութը նպաստել է փորձին մասնակցած բոլոր կրծողների մոտ աղիքի քաղցկեղի և կոլիտի զարգացմանը:
Հետազոտողները նկատել են, որ տրիկլոզանը փոփոխություններ է առաջացնում աղիների միկրոֆլորայում. այն նվազեցնում է բիֆիդոբակտերիաների քանակն ու բացասաբար ազդում դրանց բազմազանության վրա: