Բաժիններ՝

Գերմանիայի կանցլերի թեկնածուն ժամանել է Կիև

Գերմանիայի կանցլերի թեկնածու, Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը ժամանել է Կիև, որտեղ ենթադրաբար կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է Bild տաբլոիդը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«ՔԴՄ կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի առավոտյան անսպասելիորեն ժամանել է Կիև»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այցի ընթացքում գերմանական ընդդիմության առաջնորդը մտադիր է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։

«Մենք ցանկանում ենք, որ այս սարսափելի պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, և վերականգնվի խաղաղությունը Եվրոպայում: Ուկրաինան ուժեղ լինելու դեպքում Պուտինը պատրաստ կլինի բանակցություններ սկսել։ Եթե մեր աջակցությունը Ուկրաինային թուլանա, ապա այս պատերազմը կշարունակվի», – ասել է Մերցը՝ հավելելով, որ ցանկանում է վերահաստատել պահպանողական դաշինքի աջակցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս