Իրանի գերագույն առաջնորդը մեկնաբանել է իրավիճակը Սիրիայում

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին իր դիրքորոշումն է հայտնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվացման վերաբերյալ։

Նա նշել է, որ այդ խմբավորումները «լավ նորություն» են իսլամի թշնամիների համար՝ շեղելով մահմեդական աշխարհի ուշադրությունը Պաղեստինի իրավիճակից և Իսրայելի հանցագործություններից, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը:

Որոշ միջազգային քաղաքական գործիչներ նույնպես կարծիք են հայտնել, որ այս ահաբեկչական հարձակումները Սիրիայում դիմադրության ուժերին ներգրավելու և Գազայի իրադարձություններից ուշադրությունը շեղելու ամերիկա-իսրայելական ծրագրի մի մասն են:

Տեսանյութեր

Լրահոս