Բաժիններ՝

2013-ի ամենաազդեցիկ մարդիկ՝ ըստ «Time»-ի (լուսանկարներ)

«Time» ամսագիրը կազմել է 2013-ի 100 ամենաազդեցիկ անձանց ցանկը: Այս տարի ևս ցանկը գլխավորում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ցանկում տեղ են գտել ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայտնի անձինք: Ամսագրի փորձագետներն ամենազդեցիկ անձանց շարքին են դասել ճապոնական «Uniqlo» հագուստ արտադրող ապրանքանիշի ղեկավար Տադաշի Յանաիին, Հնդկաստանի ֆինանսների նախարար Պալանիապան Չիդամբարամին, ռեփեր Ջեյ Զիին, շախմատիստ Մագնուս Կարլսենին և այլոց:

Ցանկում տեղ են գտել նաև Yahoo ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մեյերը, երգչուհի փոփ աստղ Քրիսթինա Ագիլերան, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը: Ցանկը գլխավորող Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, ևս տեղ է գտել «Time» ամսագրի՝ ամենաազդեցիկ անձանց ցուցակում: Երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, երգչուհի Բեյոնսեն, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին ևս տարվա ազդեցիկ անձանց շարքում են:

uniql-tadashi-yanai

Jay-Z hands folded

Magnus Carlsen

tech-round-up-july-marissa-mayer-joins-yahoo-3

Christina-Aguilera-2013-Christina-Aguilera-HD-Wallpaper

kejt

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս