 
                        «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է
 
                                    Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, վարորդի ինքնությունը պարզվում է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր վարորդների պատճառով ստեղծվել էր արհեստական խցանում, սակայն րոպեներ անց երթևեկությունը կարգավորվել է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        