Սպերցյանին ոչ ոք հենց այնպես Եվրոպա բաց չի թողնի․ Սմոլով
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է հանդես գալ եվրոպական առաջնությունում, հայտնել է «ցուլերի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը։
«Սպերցյանը միանշանակ պատրաստ է տեղափոխվել Եվրոպա։ Մենք Էդիկի հետ շատ ժամանակ ենք անցկացնում և շփվում։ Սակայն այստեղ ամեն ինչ նրանից չէ, որ կախված է, այլ՝ «Կրասնոդարից»։ Սպերցյանն այսօր թիմի ավագն է և առաջատարը, ոչ ոք նրան Եվրոպա բաց չի թողնի՝ պարզապես բաց թողնելու համար։
Երբ ես դեռ «Դինամոյում» էի, Էդիկն ինձ զանգում և պատմում էր տարբեր տարբերակների մասին, մենք այն ժամանակ դեռ միևնույն թիմում չէինք։ Հավանաբար, նա ինձ լսում է։ Նրա լավագույն որակները բացահայտելու համար այսօր ավելի հարմար կլինի Իտալիայի առաջնությունը»,- նշել է Սմոլովը Metaratings.ru-ի հետ զրույցում։