Աստանայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի հինգ երկրի նախագահ

Աստանայում նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցեն հինգ երկրների նախագահներ, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարներ Սերգեյ Լեբեդևը և Չժան Մինը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ժապարովը, Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցեր, ինչպես նաև ընթացիկ տարում ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում Ղազախստանի Հանրապետության առաջնահերթությունների իրականացման միջոցառումների ընթացքը», – նշել են Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում։ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովին չի մասնակցի։ Արարատ Միրզոյանը ևս չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։

Տեսանյութեր

Լրահոս