Բաժիններ՝

75-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։

75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ։

Տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն և տարբեր տրամաչափի 52 փամփուշտ, ինչպես նաև դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ։

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս