Բաժիններ՝

Պեսկովն արձագանքել է միջուկային հարվածների փոխանակման մասին Պենտագոնի հայտարարությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամարտությունը և ակնկալում է նմանատիպ վարքագիծ այլ երկրներից։ Այդպես է նա մեկնաբանել Պենտագոնի ներկայացուցչի հայտարարությունը, որը չէր բացառել միջուկային հարվածների փոխանակումը, եթե ԱՄՆ-ն պահպանի իր զինանոցի մի մասը։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

«Մեր միջուկային դոկտրինի համատեքստում մենք ընդգծել ենք, որ Ռուսաստանը պատասխանատու դիրք է գրավում նման հակամարտությունը կանխելու համար բոլոր ջանքերը գործադրելու առումով։ Մենք ակնկալում ենք, որ մյուս երկրները նույնպիսի պատասխանատու դիրքորոշում կունենան», – լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պենտագոնի ռազմավարական հրամանատարության խոսնակ Թոմաս Բյուքենենը նոյեմբերի 20-ին ասել էր, որ ԱՄՆ-ն թույլատրում է միջուկային հարվածների փոխանակման հնարավորությունը։ Նա նաև նշել է, որ ըստ Վաշինգտոնի՝ հարկավոր է «առարկայական երկխոսություն վարել» Մոսկվայի և Պեկինի հետ։

Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել միջուկային թարմացված դոկտրինը հաստատելու մասին։ Ըստ դոկտրինի՝ ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կհամարվի նրանց համատեղ հարձակումը Ռուսաստանի վրա։  Փաստաթղթում նաև ներառվել են դրույթներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին միջուկային զսպում կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս