Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Իսպանիան ավիահարձակման սպառնալիքի ֆոնին փակել են Կիևում դեսպանատները. գիշերը Կիևի մարզում օդային տագնապը տևել է ավելի քան 11 ժամ

Իսպանիան, հետևելով ԱՄՆ օրինակին, մեկ օրով փակել է Կիևում իր դեսպանատունը՝ անվտանգային իրավիճակի հետ կապված հնարավոր սպառնալիքների պատճառով: Այս մասին 24tv.ua կայքը:

Այս մասին դիվանագիտական առաքելությունը փոստով տեղեկացրել է Ուկրաինայում բնակվող թագավորության քաղաքացիներին։ Դեսպանատունը խորհուրդ է տվել իսպանացիներին ուժեղացնել անվտանգության միջոցները, ինչպես նաև «հետևել տեղական իշխանությունների բոլոր առաջարկություններին» և պատկերացում ունենալ ապաստանի գտնվելու վայրի մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես փակել է Կիևում իր դեսպանատունը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ուղղությամբ սպասվող ավիահարվածի սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ տեղեկատվություն է ստացել նոյեմբերի 20-ին հնարավոր խոշոր ավիահարվածի մասին։ Որպես կանխարգելիչ միջոց՝ դեսպանատունը կփակվի, իսկ դեսպանատան աշխատակիցներին կտրվեն ցուցումներ տեղում ապաստանելու համար։ Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին օդային հարձակման դեպքում պատրաստ լինել անհապաղ ապաստարան տեղափոխվելուն»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։

Մինչդեռ korrespondent.net-ը հացելում է, որ գիշերը Կիևի մարզում օդային հարձակման նախազգուշացումը տևել է ավելի քան 11 ժամ։ Տարածքում աշխատել են հակաօդային պաշտպանության ուժերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս