Արգենտինան հաղթել է Պերուին. Մեսին վերաթարմացրել է ռեկորդը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գործող չեմպիոն Արգենտինայի ազգային թիմը հաղթել է Մունդիալի ընտրական փուլի հերթական խաղում, իսկ արգենտինացիների ավագը դարձել է ռեկորդային գոլային փոխանցման հեղինակ:
Մունդիալի հարավամերիկյան ընտրական փուլի 12-րդ տուրում Արգենտինայի ազգային թիմը սեփական հարկի տակ մրցելով Պերուի հավաքականի հետ` առավելության է հասել Լաուտարո Մարտինեսի խփած միակ գոլի շնորհիվ:
Գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լիոնել Մեսին, ով 58-րդ արդյունավետ փոխանցումը կատարեց ազգային թիմում` վերաթարմացնելով բոլոր ժամանակների ռեկորդը հավաքականներում:
Այս հաղթանակից հետո Արգենտինայի ազգային թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: