Զելենսկին խոստացել է չիջեցնել մոբիլիզացիոն տարիքը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է չնվազեցնել երկրում զորահավաքային տարիքը՝ չնայած ռազմաճակատում անձնակազմի սղությանը։ Նա արդեն մեկ անգամ իջեցրել է մոբիլիզացիոն տարիքը՝ խստացնելով մոբիլիզացիայի կանոնները։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գերագույն Ռադայի պատգամավոր Ռոման Կոստենկոն հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Ուկրաինայում մոբիլիզացիան պետք է սկսել 20 տարեկանից՝ ռազմաճակատում երիտասարդների բացակայության պատճառով։ Ապրիլին Զելենսկին օրենք էր ստորագրել, որով Ուկրաինայում մոբիլիզացիայի տարիքը 27-ից իջեցվել է 25-ի։
«Պաշտպանության նախարարությունը և ռազմական հրամանատարությունը մեր հասարակությանը պետք է ներկայացնեն Ուկրաինայի զինված ուժերում ծառայության պայմանագրերի նոր համակարգ այն քաղաքացիների համար, ովքեր չեն հասել մոբիլիզացիայի տարիքին, բայց ցանկանում են իրենց լավագույնս դրսևորել հանուն Ուկրաինայի պաշտպանության։ Այդ պայմանագրերը կունենան շոշափելի, շատ կոնկրետ մոտիվացիոն բաղադրիչ։ Մեր պետությունը չի պատրաստվում իջեցնել մոբիլիզացիոն տարիքը նոր պայմանագրային մոտեցումների հիման վրա»,- ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում։