Բաժիններ՝

Եկատերինբուրգի հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով 350 մարդ է տարհանվել

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի թիվ 3 Կենտրոնական քաղաքային կլինիկական հիվանդանոցի տարածքում հրդեհ է բռնկվել։ Շուրջ 350 մարդ տարհանվել է, կա 2 տուժած։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։ 

«Նոյեմբերի 18-ի ցերեկը հրշեջ պահպանության ծառայությունում   ստացվել է ահազանգ «թիվ 3 Կենտրոնական քաղաքային կլինիկական հիվանդանոցի» թիվ 2 պոլիկլինիկայի տարածքում հրդեհի բռնկման մասին: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ստորաբաժանումերը պարզել են, որ այրվում է վարչական շենքի տանիքը։ Հիվանդներին և այցելուներին տարհանում են», – ասված է հաղորդագրության մեջ։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 48 հրշեջ։

Օպերատիվ ծառայություններում հայտնել են, որ հրդեհը տեղայնացվել է 300 քմ տարածքում։ Հիվանդանոցից տարհանվել է 350 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։Մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տուժել է կազմակերպության երկու աշխատակից, որոնք կատարում էին  տանիքի պլանային նորոգման աշխատանքներ։ Նրանցից մեկին օգնություն է ցուցաբերվել տեղում, երկրորդը հոսպիտալացվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս