Բաժիններ՝

Շրի Լանկայի նախագահի կոալիցիան նոր խորհրդարանի կազմում մեծամասնություն է ստացել

«Ազգային Ժողովրդական Իշխանություն» (ԱԺԻ) կոալիցիան՝ Շրի Լանկայի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեի «Ազատագրման ժողովրդական ճակատ» կուսակցության գլխավորությամբ, համոզիչ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում՝ երկրի օրենսդիր մարմնում ստանալով տեղերի մեծամասնությունը։

Այս մասին հայտարարել է Շրի Լանկայի ընտրական հանձնաժողովը։ԱԺԻ-ի օգտին քվեարկել է ընտրողների 61,56%-ը (6,8 մլն մարդ): Այն ստացել է խորհրդարանի 225 մանդատից 159-ը։ Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը դարձյալ կլինի «Միացյալ Ժողովրդական ուժ» (ՄԺՈւ) դաշինքը՝ Սաջիթ Պրեմադասայի գլխավորությամբ. նրա օգտին քվեարկել է ընտրողների 17,66%-ը կամ 1,9 մլն մարդ։ Այն խորհրդարանում կունենա 40 մանդատ՝ նախորդ գումարման 54-ի փոխարեն:

«Շրի Լանկայի Թամիլական պետական կուսակցությունն» ստացել է 8 մանդատ, իսկ ինն այլ կուսակցություններ ստացել են մեկից մինչև հինգ մանդատ։Շրի Լանկայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին։ Կղզում ընտրելու իրավունք ունի շուրջ 17 միլիոն քաղաքացի, որոնց հնարավորություն է տրվել որոշել խորհրդարանի նոր կազմն առաջիկա հինգ տարվա  համար։

«Ազգային ժողովրդական իշխանություն» կոալիցիան միավորում է ձախ և աջ կենտրոնամետ ուղղվածության մոտավորապես 20 կուսակցություն և կազմակերպություն, այդ թվում՝ երիտասարդական, կանանց և արհմիութենական միավորումներ։

Որպես առաջատար ուժ հանդես կգա «Ազատագրման ժողովրդական ճակատ» կուսակցությունը, որի առաջնորդ, գործող նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն նաև ԱԺԻ կոալիցիայի առաջնորդն է։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս