Կալանավորի՝ դատարանից փախուստի դիմելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ապրիլի 18-ին Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից փախուստի է դիմել դատարան բերված կալանավոր՝ Արմեն Կաբալյանը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրել են ոստիկանության լրատվության ծառայությունից, փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից):
Նախկին դատապարտյալ՝ Ա. Կաբալյանն այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ավազակային հարձակման և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար: Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: