Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի Ռազավի Խորասան նահանգի Քաշմիր շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել:
ISNA-ին տված հարցազրույցում Քաշմիրի իշխանությունները նշել են, որ Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա:
Երեկ նույն հատվածում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: