«Բոլորս՝ դեպի անիվներով դագաղներ. այսպես պետություն չենք կառուցի». Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին, որ նախապես հայտարարվել էր, որ հունվարի 1-ից էլեկտրամոբիլ ներկրելու դեպքում մաքսատուրք չի կիրառվի միայն վերջին երկու տարիներին արտադրված մեքենաներ ներմուծելու դեպքում, հայտարարեց՝ անձամբ եկել է այն որոշման, որ, համաձայն չլինելով հանդերձ, այդ երկու տարվա սահմանափակումը չեն կիրառի:
«Այս որոշումը կայացրեցի, քանի որ կարծում եմ՝ պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը։
Պետք է արձանագրել, որ 2025-ի քվոտաները բաժանվելու են հետևյալ տրամաբանությամբ. 5000 մեքենայի քվոտա կտրվի քաղաքացիներին, 3000-ը կտրվի դիլերներին։
«Անընդհատ այս ցիկլի մեջ ենք՝ մի որոշում ենք կայացնում, որը բավարար պետական և ինստիտուցիոնալ չի, դրա արդյունքում կայացնում ենք հաջորդ որոշումը, որը էլի պետական ու ինստիտուցիոնալ չէ: Ինչ-որ X պահի այս գործելաոճը պետք է դադարեցնենք, քանի որ այսպես պետություն մենք չենք կառուցի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, երբ խոսում են վթարների մասին, պետք է հասկանան, թե այդտեղ ինչ դերակատարում ունեն հին մեքենաները։
«Մեքենան կարելի է նորոգել, մեքենան կարելի է էլի նորոգել, մեքենան կարելի է էլի նորոգել, կարելի է նորոգել 10 անգամ, բայց մեզ մոտ մեքենան նորոգում են 100, 200, 300, 400 անգամ։ Մեր փողոցներում տասնյակ-հազարավոր մեքենաներ են շրջում, որոնց ժողովրդական լեզվով շատ ճիշտ անվանում են տալիս՝ հազար ներողություն՝ «անիվներով դագաղ»։ Հիմա եթե Կառավարությունը որոշում է կայացնում, որ «անիվներով դագաղը» հանում ենք, շատ լեգիտիմ պահանջ կլինի, որ մեկ րոպե, այդ մարդիկ 10 տարի առաջ չեն իմացել, որ 15 տարի հետո ՀՀ-ում «անիվներով դագաղները» պետք է արգելվեն։ Ուրեմն՝ բոլորս՝ դեպի «անիվներով դագաղներ»»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում