«Թեհրանը հետապնդելու է այն ամենը, ինչն ապահովում է իր շահերը». Իրանի կառավարության խոսնակ

«Իրանը հետապնդելու է այն ամենը, ինչն ապահովում է իր շահերը», – հայտարարել է կառավարության խոսնակ Ֆաթեմա Մոհաջերանին՝ պատասխանելով հարցերին, թե հնարավո՞ր են Թրամփի վարչակազմի հետ ուղիղ բանակցությունները։

«Ռոյթերզ»-ը գրում է՝ Թրամփի կամ նրա թիմի կողմից այս բանակցությունները սկսելու վերաբերյալ տեղեկություններ չկան։

Հենց Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի միջուկային համաձայնագրից ու դարձյալ պատժամիջոցներ սահմանեց։

«Առավելագույն ճնշման Թրամփի արշավը ձախողվեց, մենք Թրամփին խորհուրդ ենք տալիս հաշվի առնել անցյալում իր քաղաքականության ձախողումը», – ասել է Իրանի կառավարության խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս