Մելանյա Թրամփի և Աննա Հակոբյանի աֆրիկյան երկրներ մեկնելու նպատակը. ինչ մեսիջ է ուղարկել Աննա Հակոբյանը

Այս օրերին մամուլը քննարկում է Աննա Հակոբյանի «աֆրիկյան արկածները» և դրա մասին վկայող լուսանկարների հրապարակումը նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտի օրը: Սոցցանցերում նույնիսկ լուսանկար էր շրջանառվել վերջերս ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի աֆրիկյան շրջանառությունից՝ ցույց տալու, որ Աննա Հակոբյանը հիմա էլ փորձում է իր հագուկապը, «աֆրիկյան կերպարը» նրանից ընդօրինակել:

Արդեն ասվածին և գրվածին հարկ ենք համարում մի քանի կարևոր փաստ հիշեցնել:

Աննա Հակոբյանն Աֆրիկա մեկնել է հանգստի նպատակով, և այս պարագայում էական չէ՝ ինչ կամ ում միջոցներով: Իսկ Մելանյա Թրամփը, ով 2018 թվականի աշնանը դարձյալ ԱՄՆ առաջին տիկինն էր, աֆրիկյան երկրներ շրջագայության էր մեկնել բարեգործական նպատակներով, որպեսզի օգնություն ցուցաբերի տեղի կանանց, երեխաներին, նորածիններին, և իր շրջագայության ընթացքում այցելել էր դպրոց, հիվանդանոց և այլն:

Կարդացեք նաև

Ավելին, այդ օրերին միջազգային մամուլը գրել էր, որ Մելանյա Թրամփն Աֆրիկյան երկրներ կատարած շրջագայության միջոցով փորձել էր հարթել այն իրավիճակը, որը ստեղծվել էր ամուսնու պատճառով, ինչպես գրել էր bbccom/ukrainian-ն, այդ ժամանակ Դոնալդ Թրամփը, 2017-ից լինելով ԱՄՆ նախագահ, չէր այցելել Աֆրիկա, ավելին՝ աֆրիկյան երկրների հասցեին վիրավորական կամ խիստ արտահայտություն էր թույլ տվել։ 

Այսինքն, Աննա Հակոբյանի և Մելանյա Թրամփի աֆրիկյան շրջագայությունների նպատակները շատ տարբեր են:

Այլ հարց է, որ Մելանյա Թրամփը, ով միշտ մանրակրկիտ է ընտրել և ընտրում իր հագուստը, Աֆրիկա այցի ժամանակ մի շատ կարևոր բան հաշվի չէր առել, ինչը տարբեր խոսակցությունների և քննարկումների թեմա էր դարձել միջազգային մամուլում, աֆրիկյան գործիչների շրջանում և ոչ միայն. նրա սպիտակ շապիկը, երկարաճիտ կոշիկները և հատկապես գլխարկը» «գաղութարարի» կամ «ստրկատերի» էր հիշեցրել:

 

Եվ աֆրիկյան ժողովրդի հանդեպ այս տեսակ անհարգալից վերաբերմունքը ստվերել էր Մելանյա Թրամփի շրջագայության բուն նպատակն ու բարեգործությունը:

Ինքը՝ Մելանյա Թրամփը, ավելի ուշ հորդորել էր ուշադրություն դարձնել իր գործերին, ոչ թե հագուկապին: Իհարկե, գործերը կարևոր են, բայց այս դեպքում նաև հագուկապը, հատկապես, երբ խոսքն առաջին տիկնոջ մասին է, ինչը Մելանյա Թրամփի դեպքում հաճախ հանդիպող երևույթ չէ, ինչպես Աննա Հակոբյանի դեպքում, թեպետ Մելանյա Թրամփի դեպքում ևս նման մի դեպք էր եղել:

Ինչևէ, հետաքրքիր է՝ Աննա Հակոբյանը կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը նմանօրինակ հագուկապով աֆրիկյան իր հանգստից լուսանկարներ հրապարակելով՝ ի՞նչ մեսիջ է ուղարկել, որ իրենք գաղութացման են տանում Հայաստանի Հանրապետությո՞ւնը, թե՞ ՀՀ քաղաքացիներին որպես ստրուկների են վերաբերվում, ովքեր պիտի աշխատեն, որ իրենք լավ ապրեն…

Տեսանյութեր

Լրահոս