Վահագն Հովնանյան. «Րաֆֆին իմ զավակիս պես կսիրեմ, բայց…» (տեսանյութ)
Ամերիկահայ գործարար, «Հովնանյան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ Վահագն Հովնանյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրություններին, ասաց, թե ընտրություններից անմիջապես հետո աշխարհի գերտերությունների ղեկավարները շնորհավորեցին Սերժ Սարգսյանի վերընտրությունը, ինչից Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հասկանար և նոր պայքար չսկսեր:
Սփյուռքահայ գործարարը նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին իր որդու պես սիրում է, սակայն նա պետք է հասկանար, որ այդ ձայներն իրենը չէին, այլ ժողովուրդը իրեն ձայն տալով՝ ուղերձ ուղղեց բոլոր քաղաքական գործիչներին. «Դա ֆենոմենալ message էր՝ ուղղված բոլորիս, որ երկիրը խնդիր ունի: Մենք պետք է հասկանանք, որ խնդիր կա, և պետք է օգնենք յուրաքանչյուրին՝ առանց արյունահեղության, առանց տարաձայնությունների»:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դադարեցնել պայքարը, Վահագն Հովնանյանն ասաց, որ ինքը ոչ մեկին կոչ չի անում, միայն ցանկանում է, որ բոլորը միաբան լինեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: