Իրանը պատրաստվում է նոր հարված հասցնել Իսրայելին. ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանը պատրաստվում է նոր հարված հասցնել Իսրայելին. այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին, գրում է Al Arabiya-ն։

Նրա խոսքով՝ այս հարձակումը կլինի նախորդ գործողությունների շարունակությունը և կկոչվի «Ազնիվ խոստում 3»։ Նա չի հրապարակել ծրագրված գործողության մանրամասները և միայն հայտարարել է, որ դա կլինի «պատասխան Իսրայելի գործողություններին»։

Իրանի և Իսրայելի միջև լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ Իրանը հոկտեմբերի 1-ին շուրջ 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Դրան ի պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելն օդային հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ հարվածները նպատակ են ունեցել նվազեցնել Իրանի պաշտպանական հնարավորությունները և խաթարել հրթիռների արտադրության կարողությունները: Իրանն իր հերթին հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել է չորս զինվորական, վնասվել են մի քանի ռադիոտեղորոշիչ համակարգեր, ինչպես նաև զոհվել է մեկ քաղաքացիական անձ։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է, որ Թեհրանը և նրա դաշնակիցները ուժգին պատասխան կտան Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիային:

Տեսանյութեր

Լրահոս