Շղթայական վթար Կոտայքում. Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են 2 «Ford Tranist»-ները, 2 «Opel»-ներն ու «Renault»-ը
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com կայքի՝ ժամը 09։45-ի սահմաններում Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են 2 «Ford Tranist», 2 «Opel» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարզվում են վարորդների ինքնությունը։