Լեհաստանն սկսել է ամրություններ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին
Սկսվել է «Tarcza Wschod» («Արևելյան վահան») պաշտպանական ամրությունների կառուցումը Լեհաստանի սահմանին: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
««Արևելյան վահանի» շինարարությունն սկսվել է։ Առաջին աշխատանքները Ռուսաստանի հետ սահմանին», – գրել է Տուսկը X սոցիալական ցանցի իր էջում։